Հայաստանյան պատվիրակությունը Կիոկուշին կարատեի Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում

10-12-2018 10:44:49   | Բուլղարիա  |  Սպորտ
Դեկտեմբերի 7-9-ը Բուլղարիայի Վարնա քաղաքում կայացան KWU վարկածով պատանիների Աշխարհի և մեծահասակների Եվրոպայի առաջնությունները: 
 
 Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի 14 հոգանոց պատվիրակությունը՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի և փոխնախագահ Վիրաբ Մարտիրոսյանի ղեկավարությամբ, բավականին հաջող մասնակցեց այս առաջնություններին՝ գրանցելով հետևյալ արդյունքները.
 
Պատանիների Աշխարհի առաջնությունում մեկական բրոնզե մեդալ նվաճեցին Վահագն Հակոբյանը և Մաքս Վլասյանը:
  Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Սարգսյանը արժանացավ արծաթե, իսկ Հայկ Միսակյանը՝ բրոնզե մեդալի:
 

Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media