Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորանքը ՀՀ օդերևութաբանի օրվա՝ մարտի 23-ի կապակցությամբ
23-03-2019 14:25:23 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
23-03-2019 14:25:23 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Այսօր Օդերևութաբանության համաշխարհային օրն է: Աշխարհի ողջ օդերևութաբանական հանրությունը նշում է այն՝ սկսած 1951 թվականից՝ որպես Օդերևութաբանության միջազգային օր: Հայաստանը 2004 թվականից՝ արդեն 15 տարի, նշում է օդերևութաբանի մասնագիտական տոնը:
Շնորհավորում եմ բոլոր օդերևութաբաններին այս տոնի կապակցությամբ, մաղթում նրանց հաջողություններ աշխատանքում և երջանկություն անձնական կյանքում:
Միանալով Համաշխարհային Օդերևութաբանական կազմակերպության 2019 թվականի համար ընտրված կարգախոսին՝ «Արև, Երկիր և Եղանակ», ցանկանում եմ բոլորիս՝ պայծառ արև, կանաչ երկիր և պարզ եղանակ:
Նոյյան տապան
- Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից