Չեմ հասկանում այդ չարության իմաստը. Լեւոն Քոչարյան

18-05-2019 16:45:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Դատարանի որոշումը այնքանով է բավարարում մեզ, որ հայրս հիմա պետք է դրսում լինի: Բնականաբար, այդքանով բավարարում է»,- լրագրողներին ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
 
Հարցին, թե հիմա է՞լ են պնդում, որ դատարանների վրա ճնշումներ կան, այս որոշումն ինչի՞ մասին է խոսում, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Շարունակությունը կտեսնենք, պրոցեսը չի վերջացել, ինձ թվում է՝ հետո կհասկանանք՝ ճնշումներ կան, թե չկան: Արդեն այն, որ հայրս այսքան ժամանակ նստած էր, մենք համարում ենք, որ դա ուղղակի ապօրինի էր»,- ասաց նա:
 
Անդրադառնալով ընդդեմ Քոչարյանի ազատ արձակման բողոքի ակցիա անող քաղաքացիներին, Լևոն Քոչարյանն ասաց. «Չեմ հասկանում այդ չարության իմաստը: Մի բան է գալիս ես մարդուն աջակցելու, որ ազատության մեջ լինի, այլ բան է գալ, էդ պաստառները պահել, չեմ հասկանում իմաստը; Այսինքն՝ հասկանալով որտեղից են ուղղորդվում, հասկանում ենք, ինչ է կատարվում»:
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media