Վարչապետն այլևս չի կարող կառավարել. Հայկ Ա. Մարտիրոսյան

18-05-2019 17:13:44   | Հայաստան  |  Քաղաքական
Փաշինյանին` իր իսկ մեղքով նսեմացնելու ավելի հաջող քայլ քան Քոչարյանի արձակումն է` չէր կարող լինել:
 
Փաշինյանի իշխանությունն ակնհայտորեն անմեղսունակ վարքագիծ է դրսևորում, որ թույլ է տալիս նախկին ռեժիմի ռևանշ:
 
Սրանից հետո ինչ էլ որ անի իշխանությունը` մի բան փաստ է. Նիկոլ Փաշինյանը մսխել է իրեն տրված հեղափոխության մանդատը, ոտնատակ տվել հեղափոխության գաղափարը և ինքն իրեն տապալել` տապալելով նաև ժողովրդի հաղթանակը:
 
Ստեղծվել է մի անհեթեթ իրավիճակ, երբ Փաշինյանի անկարողության և մոլորվածության արդյունքում ստիպված ենք պաշտպանել նրան անվերապահորեն այն ուժերից, որոնց չեզոքացնելու մանդատ էինք տվել նրան: Հասկանալով, որ վարչապետը չի կարողանում կառավարել` ստիպված ենք սատարել նրան այս պայքարում, որը հենց նրա անկարողության արդյունքն է: Դժվար է ասել թե որ պահանջն է հիմա առավել անհրաժեշտ. Փաշինյանի հեռացումը՞ թե՞ նրան անվերապահ սատարելն այս փուլում:
 
Ամեն դեպքում այս վարչապետն այլևս չի կարող կառավարել: Իր թավիշով նա նախևառաջ խեղդում է սեփական ժողովրդին և նրան նետում քաղաքական անտեղի և խիստ վտանգավոր ցնցումների մեջ:
 
 
Հայկ Ա. Մարտիրոսյան
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media