Դու օրը 10 հազարով կարո՞ղ ես տուն պահել. բողոքի ակցիայի մասնակիցը՝ Պապիկյանին. Իջեւանում կրկին լարված է.ՀԺ

18-07-2019 19:18:35   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը
Այս պահին Տավուշի մարզի Իջեւան քաղաքում կրկին լարված իրավիճակ է: Քաղաքացիները փողոց էին փակել: Նրանք լրագրողների հետ զրույցում ասացին, որ աշխատանք չկա:
 
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այսօր կառավարությունում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ մարզում 200 աշխատատեղ կա՝ 8-ից 15 հազար դրամով, իջեւանցիներից մեկն ասաց, որ պատրաստ է 5 հազար դրամով աշխատել, սակայն չկա աշխատանք:
 
Մեկ այլ քաղաքացի էլ լրագրողին ասաց. «Դու օրը 10 հազար դրամով կարո՞ղ ես տուն պահել՝ երեխուն պահել, ծախսերը հոգալ»:
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media