Չհրկիզվող պահարանը դուրս են նետել պատուհանից ու միջից հափշտակել 20 հազար ԱՄՆ դոլար. SHAMSHYAN.com

22-08-2019 18:44:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 21-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 20-ի ժամը 17:00-ից մինչև օգոստոսի 21-ի ժամը 09:00-ն ընկած ժանամականահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով Արցախի պողոտա 4-րդ նրբանցքի 6-րդ հասցեում գործող «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ- ի շենքի 2-րդ հարկի պատուհանի բաց լինելու հանգամանքից, կոմերցիոն տնօրենի աշխատասենյակում եղած չհրկիզվող պահարանը դուրս են նետել, իսկ հետո միջից հափշտակել 20 հազար ԱՄՆ դոլար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ներսիսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Բեսալյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողության մասին ոստիկանություն ահազանգել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ Ռռուբեն Խանգոյանը, ով նշված ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենն է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media