Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը Ալիևին
11-10-2019 13:06:28 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
11-10-2019 13:06:28 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշգաբադում՝ ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների նիստի ժամանակ, պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որն իր ելույթում Գարեգին Նժդեհին ֆաշիստ է անվանել և նշել է, որ նրա արձանը շարունակում է կանգնած մնալ Երևանում:
Փաշինյանը նշել է, որ Ալիևի ելույթը պատմության խեղաթյուրում է և անհարգալից վերաբերմունք ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ:
Վարչապետը նշել է, որ Ալիևի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Ադոլֆ Հիտլերը երկրորդական դեր է խաղացել պատերազմի ժամանակ, իսկ նացիստական շարժման առաջնորդը Գարեգին Նժդեհն էր:
Փաշինյանը նշել է, որ Գարեգին Նժդեհը պայքարել է Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, Հայոց ցեղասպանության դեմ, և 1918 թվականին հայ-թուրքական պատերազմի ժամանակ Գարեգին Նժդեհը, բազմաթիվ ռուս սպաների հետ ղեկավարել է ռազմաճակատի շատ կարևոր հատված:
Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում: Խորհրդային շատ գործիչներ են մահացել այդ բանտում, Սոլժենիցինը Գուլագում էր: Մենք կարծում ենք, որ նրանք, ովքեր դատապարտվել են 37-50-ական թվականներին, բոլորն ազգի թշնամի՞ են: Եթե այդպես է, ապա բազմաթիվ ականավոր գործիչներ դատապարտված են եղել և իրենց կյանքն ավարտել են բանտում: Բայց դա չի նշանակում, որ մենք այդ ամենը պետք է իբրև փաստ ընդունենք»,- ասել է նա:
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից