Պոլսի հայոց պատրիարքարան. «Սիրիայի ժողովուրդը արժանի է խաղաղության»

11-10-2019 17:01:37   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ:
 
Հայտարարության տեքստը ստորև.
 
ermenihaber.am «Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում շարունակվող պատերազմական ու քաոսային իրավիճակը խորապես վշտացնում և մտահոգում է մեզ: Դժբախտաբար, խաղաղության հաստատումը միշտ չէ, որ խաղաղ ճանապարհով է լինում: Մենք աղոթում ենք, որ գործողությունը, որի նպատակը ահաբեկչությանը վերջ դնելն ու երկրի սահմանների անվտանգության ապահովումն է, պատշաճ ձևով հասնի իր նպատակին և հնարավորինս շուտ անվտանգություն հաստատվի: Թող Աստված իր ողորմածությամբ պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին։
 
Մեր եկեղեցիներում մատուցվող պատարագների ընթացքում մշտապես աղոթում ենք Թուրքիայի հանրապետության բարօրության  և բանակի համար։ Ամեն պատարագի ընթացքում աղոթում ենք, որ մեր բանակի «Խաղաղության ակունք»  գործողությունը հասնի իր խաղաղարար նպատակներին և մեր զինվոր զավականերն, իրենց ծառայությունը հաջողությամբ կատարելով, վերադառնան տուն։ Թող Աստված մեր առաջնորդներին և հրամանատարներին իմաստություն, կարեկցանք և ողջախոհություն տա։
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սիրիայի ժողովուրդը, որը ենթարկվել է ամեն տեսակի ճնշումների, ահաբեկչության, անարդարության, խոշտանգումների և տեղահանման, լիովին արժանի է արդար խաղաղության ամենալավ դրսևորմանը։ Աղաչում ենք Տիրոջը, որ նրանք, չկորցնելով հավատը արդարության, խաղաղության և լավ օրերի նկատմամբ, կարողանան հույսով նայել պայծառ ապագային։
 
Թող Տերը օրհնի բոլոր իրական խաղաղասերներին, երկխոսության մթնոլորտ ստեղծողներին և խաղաղության դեսպաններին ՝ անկախ նրանց կրոնից և ազգությունից»։
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media