Կարեն Աբրահամյանի նախագահությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ

20-11-2019 16:49:15   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 20-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի նախագահությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ՝ <<միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների կիրառման եղանակների արդյունավետությունը, դրանց համապատասխանությունը մարտական կանոնադրությունների պահանջներին և զարգացման ուղիները: Կառավարման համակարգերի վիճակը, պրոբլեմային հարցերն ու զարգացման ուղիները>> թեմայով:
 
Խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ոլորտային ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները, նշված օղակների համապատասխան պաշտոնատար անձինք:
 
Բանակի հրամանատարի ներածական խոսքից հետո, որի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մարտահրավերներին և դրանց դիմագրավելու հարցում կարևորվել օրակարգային հարցերի համալիրը, համապատասխան ոլորտների պատասխանատուները ներկայացրել են զեկույցներ, որոնք վերաբերվում էին կառավարման մարմինների, կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վիճակին, հրետանային ու ինժեներական ստորաբաժանումների կիրառման եղանակների արդյունավետությանը և հարակից այլ բնագավառների:
 
Զեկույցներն ու ելույթները ընդմիջվել են քննարկումներով, որոնց մասնակցելու և սեփական կարծիքները արտահայտելու հնարավորություն է տրվել ներկա սպայակազմի բոլոր ներկայացուցիչներին:
 
Ամփոփելով ռազմական խորհրդի արդյունքները՝ գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը քննարկված թեմաների վերաբերյալ ցուցումներ է տվել ներկաներին և հանձնարարել հետագա ծառայության կազմակերպման ժամանակ, բացի արդեն իսկ գործող ղեկավար փաստաթղթերից, առաջնորդվել նաև ռազմական խորհրդի որոշման դրույթներով:
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media