ՎԶԵԲ-ը եւ ՄՖԿ-ն ներդրումներ են կատարում կանադական «Լայդիան Ինթերնեյշնլ»-ի Ամուլսարի ոսկու նախագծում

05-08-2011 13:29:45   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկն (ՎԶԵԲ-EBRD) աւելացրել է իր մասնաբաժինը հայաստանում ոսկու արդիւնահանման նախագծէր իրականացնող կանադական «Լայդիան Ինթերնեյշնլ» (Lydian International) ընկերութիւնում, որն այդ գործարքի շնորհիւ ստացել է 2,13 մլն կանադական դոլար (2 մլն 211 հազ. ԱՄՆ դոլար): Վզեբ-ի կանխիկ գումարը յատկացուելու է «Լայդիան Ինթերնեյշնլ»-ի միայն հայկական նախագծերի իրականացման համար: Այս մասին յայտնել է Proactiveinvestors.co.uk կայքը` յաւելելով, որ Վզեբ-ը մտադիր է գնել «Լայդիան Ինթերնեյշնլ»-ի ներկայիս 2,4 կանադական դոլար արժողութեամբ 3,8 մլն նոր բաժնետոմսեր: «Լայդիան Ինթերնեյշնլ»-ը յայտարարել է, թէ կանխիկ 20 միլիոն դոլար գումար ունի, եւս 2 մլն դոլար ներդրում է կատարելու Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կ'որպորացիան (IFC): Կանադական ընկերութեան հայկական գլխաւոր նախագիծը Սիւնիքի մարզի Ամուլսար ոսկու հանքավայրի մշակումն է, որի Տիգրանես եւ Արտավազդես գօտիների երկրաբանական-հետախուզական աշխատանքների արդիւնքում յայտարարուել է արդիւնահանման ծաւալների 2,5 մլն ունցիայի (տնտեսական նախնական գնահատական) սահմանն անցնելու հնարաւորութեան մասին: Մինչեւ 2 կմ խորութեամբ կատարած 7 հորատանցքերի տուեալները ցոյց են տուել, որ հանքավայրն ունի հանքայնացման նոր սահմաններ եւ ոսկեբեր հորիզոն. ոսկի պարունակող ապարաշերտերը գտնւում են կէս կիլոմետր խորութեան վրայ, իսկ ոսկեբեր հորիզոնը, նախկինում արձանագրուած տուեալների համեմատ, ձգւում է 1 կմ դէպի հարաւ-արեւմուտք:
 

  -   Տնտեսութիւն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան





Բոլոր երկրները |



Developed by IT Media