Օգոստոսի թեժ թեման` հայրենական գյուղմթերքի անվտանգությունը

30-11--0001 00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Օգոստոսը ներքին եւ արտաքին շուկաներում պահանջարկված էժան գյուղմթերքի պահածոյացման շրջանն է: Բայց արդյո՞ք բանջարեղենը եւ միրգը` լոլիկը, ձմերուկը, կարտոֆիլը ավանդական հայկական տեսակներ են: Արդյո՞ք կա վտանգ, որ մենք կորցրել ենք հայկական տեսակները եւ աճեցնում ենք մեզ համար օտար, գենետիկորեն մոդիֆիկացված գյուղմթերք: Գյուղմթերքների անվտանգության հետ կապված այս եւ այլ հարցերին կպատասխանեն «ԷկոԼուր» մամուլի ակումբի հյուրերը` ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը եւ «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը: Մամուլի ասուլիսը տեղի կունենա օգոստոսի 22-ին` ժամը 11:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):
 
 
Բջջ.՝ (+37491) 92 12 64
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից







Բոլոր երկրները |



Developed by IT Media