Լուսանկարների մրցույթի մասնակցության հրավեր

30-11--0001 00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Ինչպե՞ս
 
Մենք՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը,  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ, այստեղ ենք՝ լսելու և կիսելու քո գաղափարները:
 
Մենք կազմակերպում ենք լուսանկարների այս մրցույթը, որտեղ դու կներկայացնես մարդու իրավունքների քո պատմությունը, և մենք միասին կազմակերպենք լավագույն պատմությունների ցուցահանդեսը։
 
Քո լուսանկար-պատմություններով կնշենք Մարդու իրավունքների օրը 2013 թ․դեկտեմբերի 10-ին:
 
 
Ինչո՞ւ
 
Ոգևորելու համար բոլոր երիտասարդներին մասնակցելու մարդու իրավունքների զարգացմանն ու պաշտպանությանը՝ լուսանկարների միջոցով բարձրաձայնելով մարդու իրավունքների պատմություններ: Խթանելու համար երիտասարդ անհատների ներգրավումը:
 
Ո՞վ կարող է մասնակցել
 
15-25 տարեկա՞ն ես: Այդ դեպքում մենք սպասում ենք ՔԵԶ: Մասնագիտական փորձը պարտադիր չէ․մեզ հետաքրքրում է քո դիրքորոշումը Մարդու իրավունքների վերաբերյալ և դրանք լուսանկարներով ու նկարներով արտահայտելու կարողությունը:
 
 
Ինչպե՞ս  մասնակցեմ
 
Կիսվի՛ր այն նկարներով, ծաղրանկարներով, էսքիզներով, որոնք ցույց են տալիս, թե դու՝ որպես երիտասարդ անհատ, ինչպես ես պատկերացնում Մարդու իրավունքների զարգացումն ու պաշտպանությունը Հայաստանում: Ո՞րն է մարդու իրավունքների այն պատմությունը, որը հուզել է քեզ: Ի՞նչ կփոխեիր այդ պատմության մեջ: Ինչպիսի՞ն կլիներ այն, եթե մարդու իրավունքները պաշտպանված լինեին: Պատմի՛ր բոլորին՝ ինչպես ես  պատկերացնում մարդու իրավունքները քո աշխարհում:
 
Ներկայացրու՛ հետևյալը մինչև նոյեմբերի 24-ը ժամը 24.00, և քո հայտն ընդունված է՝
 
1. մասնակցության լրացված հայտը
 
2. մինչև 5 նկար  (3.35 megapixel) ցուցահանդեսի համար
 
3. հստակ նկարագրություն յուրաքանչյուր նկարի համար (վայր, որտեղ լուսանկարը արվել է, հեղինակի անուն և նկարի հակիրճ բնութագիր): Վերնագիրն ու հակիրճ նկարագրությունը պետք է լինեն հայերեն և անգլերեն։
 
 
Խնդրում ենք այս ամենը էլ․փոստով ուղարկել Արաքս Բաբայանին, ՄԱԿ ՀՏՎ  [email protected] կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնել ՄԱԿ-ի գրասենյակ (Պետրոս Ադամյան 14, Երևան, Արաքս Բաբայան, ՄԱԿ ՀՏՎ)
 
Հարցերի և օգնության անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել Արաքս Բաբայանին, ՄԱԿ ՀՏՎ, հեռ․՝  010 56 02 12
 
 
Ի՞նչ կստանամ ես
 
Լավագույն նկարները կընտրվեն ժյուրիի կողմից և կցուցադրվեն դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների օրը, լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ:  Ընտրված նյութերը կտեղադրվեն կազմակերպիչների կայքերում և կսկսեն իրենց երկար ճանապարհորդությունը դեպի դպրոցներ, քաղաքացիական հասարակության կառույցներ և զբոսայգիներ, որտեղ ամեն ոք կարող է տեսնել քո՝ Մարդու իրավունքների հատուկ պատմությունը: Հաղթողներին կմիանան Մարդու իրավունքների որորտի ականավոր ակտիվիստներ՝ Մարդու իրավունքների շուրջ բանավեճի համար:
 
Ամեն տարիքային խմբի (15-18 և 19-25) 3 լավագույն լուսանկարների հեղինակները դեկտեմբերի 10-ի տոնակատարության ժամանակ կստանան հատուկ մրցանակներ:
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից







Բոլոր երկրները |



Developed by IT Media