Ուղիղ միացմամբ՝ Աբրահամ-Սմիթ մրցելույթը

30-11--0001 00:00   | Գերմանիա  |  Իրադարձություն
Սեպտեմբերի 27-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի "Սպարկասեն" մարզապալատում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) մենամարտելու է բրիտանացի Փոլ Սմիթի (35-3, 20 նոկաուտ) հետ:
Երեկ` սեպտեմբերի 26-ին, Քիլ քաղաքում, տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման արարողությունը: Այսպիսով, Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Փոլ Սմիթը` 75.9 կգ:
Աբրահամ-Սմիթ մրցելույթն ուղիղ միացմամբ ցուցադրվելու է գերմանական ARD-ի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում (Երեւանի ժամանակով սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, սկիզբը` ժամը 00.30):
 
Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյան
+374 93 46 00 20
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից







Բոլոր երկրները |



Developed by IT Media