Sputnik Արմենիա-ի հյուրն է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ–ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը

30-11--0001 00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Դեկտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին, Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում պլազա» բիզնես կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4-րդ հարկ) տեղի է ունենալու Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ–ի գործադիր տնօրեն  Լարիսա Ալավերդյանի մամուլի ասուլիսը «Սահմանադրական բարեփոխումներ» թեմայով:
 
Հայաստանի Սահմանադրական նոր նախագծի մի շարք հոդվածներ մտահոգում են մարդու իրավունքների առաջին պաշտպանին։ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցկացվելու է դեկտեմբերի 6-ին։ 
 
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեով։
 
Երևանում Sputnik մուլտիմեդիոն միջազգային մամուլի կենտրոնի ղեկավարն է Հասմիկ Սահակյանը։ Հեռախոսահամարը` +374 (94) 18-33-77։
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից







Բոլոր երկրները |



Developed by IT Media