Քաղաքացիների հարցերին կպատասխանեն քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի մասնագետները

30-11--0001 00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Ապրիլի 21-ին քաղաքացիների հարցերին կպատասխանեն քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի մասնագետները
Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի համաձայն՝ ապրիլի 21-ին ժամը 14:00-16:00-ը, քաղաքացիների քաղաքաշինության ոլորտին առնչվող հարցերին կպատասխանեն Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանը, իսկ 16:00-18:00-ը` քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը: Ըստ ոլորտների`  քաղաքացիների ընդունելությունները Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի են ունենում յուրաքանչյուր աշխատանքային օր: 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից







Բոլոր երկրները |



Developed by IT Media