Բաց դասախոսություն՝ «Շոշափելիքի ընկալումը. ինչպե՞ս ենք զգում ջերմաստիճանն ու ճնշումը» թեմայով

30-11--0001 00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Շոշափելիքի ընկալումը. ինչպե՞ս ենք զգում ջերմաստիճանն ու ճնշումը
 
Բաց դասախոսություն
 
 
                                     
ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում տեղի կունենա շոշափելիքի զգայարանների մոլեկուլային հիմքը բացահայտող հայազգի գիտնական, հռչակավոր նեյրոկենսաբան, Սկրիպտի գիտահետազոտական ինստիտուտի (ԱՄՆ) պրոֆեսոր և Հովարդ Հյուգս բժշկական      ինստիտուտի հետազոտող Արդեմ Պատապուտյանի բաց դասախոսությունը «Շոշափելիքի ընկալումը. ինչպե՞ս ենք զգում ջերմաստիճանն ու ճնշումը» թեմայով:
 
Արդեմ Պատապուտյանը Ամերիկյան Գիտության Առաջընթացի Ասոցիացիայի, ինչպես նաև` Նեյրոկենսաբանության ընկերակցության անդամ է: Նա միակ հայ գիտնականն է, ով Howard Hughes Medical Institute-ի իրական անդամ է: Սա մի կառույց է, որն ունի ընդամենը 27 անդամ, և որի անդամ են հանդիսանում նոբելյան մրցանակակիրների գերակշռող մասը կազմող գիտնականներ: Պատապուտյանի լաբորատորիան ուսումնասիրում է մեխանիկական ընկալման մոլեկուլային մեխանիզմները:
 
Նրա կողմից բացահայտվել են իոնային անցուղիների նոր ընտանիք` Piezo անցուղիներ, որոնք ակտիվանում են մեխանիկական գրգռումից: Պատապուտյանի լաբորատորիայում բացահայտվել է Swell 1 անցուղին, որն ակտիվանում է բջջի չափսի մեծացման դեպքում: Տպագրել է 80-ից ավելի գիտական հոդված հեղինակավոր ամսագրերում:
 
Դասախոսությունը տեղի կունենա 2016թ. մայիսի 23-ին, ժամը 14:30-ին, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի լաբորատոր մասնաշենքի 6-րդ լսարանում (մուտքը Հերացու փողոցի կողմից):
              
Հրավեր միջոցառման լուսաբանման: 
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից







Բոլոր երկրները |



Developed by IT Media