Շնորհանդես՝ «Տեղեկատվության պաշտպանության մաթեմատիկական և ծրագրային ապահովում» մագիստրոսական նոր ծրագրի

30-11--0001 00:00   | Հայաստան  |  Շնորհանդես
 
 
Հոկտեմբերի 20-ին, ժամը 18:30-ին «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնի «Քրքորյան»  դահլիճում (հասցե՝ Երևան, Մ. Խորենացու փող., 15) տեղի կունենա Հայ-ռուսական համալսարանում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության հետ համատեղ բացված «Տեղեկատվության պաշտպանության մաթեմատիկական և ծրագրային ապահովում» մագիստրոսական նոր ծրագրի («Կասպերսկի մագիստրատուրա») շնորհանդեսը։
 
Շնորհանդեսին զեկույցներով հանդես կգան «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետները՝ ընկերության կրթական նախաձեռնությունների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Նատալյա Օբելեցը, ուսուցման համակարգերի մշակման մենեջեր Արթուր Պակուլովը և թրեյնինգների նախապատրաստման և անցկացման խմբի ղեկավար Ալեքսանդր Պավլովը:
 
Լրագրողները կունենան նրանց հարցեր ուղղելու հնարավորություն։
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից







Բոլոր երկրները |



Developed by IT Media