Աշտարակում տեղի կունենա Գինու Բակի և Աշտարակաց մառանի բացման արարողությունները

30-11--0001 00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Սիրով հրավիրում ենք ձեզ ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 12:00-ին Աշտարակ (հասցե՝ ք. Աշտարակ, Սմբատ Շահազիզի 8) ` լուսաբանելու Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի Գինու Բակի և Աշտարակաց մառանի բացման արարողությունները:
 
 
 
Գինու բակի գաղափարը, իրենից ենթադրում է նոր մշակույթ տնայնագործ գինեգործների շրջանում: Ծրագիրը վերանորոգում է շահառուների տները` հնարավորություն ընձեռելով զբոսաշրջիկներին տեսնելու գինու ստեղծման գործընթացը և համտեսելու այն: Ծրագիրը շահառուների համար անցկացնում է դասընթացներ և տրամադրում  սարքավորումներ:
 
 
 
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում գյուղական տուրիզմի զարգացմանը՝ նոր եկամտի աղբյուրների ստեղծման և համայնքային ենթակառուցվածքների վերականգնման միջոցով:
 
 
 
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ (+374 55) 44 61 76 հեռախոսահամարով:
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից







Բոլոր երկրները |



Developed by IT Media