Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի փակման միջոցառումը

30-11--0001 00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
 
 
2019թ.-ի մարտի 22-ին, ժամը 10.00-ին
 
Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության (ՕԳԱՆ) ծրագրի պաշտոնական փակման արարողությունը տեղի կունենա սույն թվականի մարտի 22-ին, ժամը 10:00-ին Կանաչ ուսուցման կենտրոնում՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում:
Միջոցառման ժամանակ ստորև նշված բարձրաստիճան հյուրերը հանդես կգան բացման խոսքով, կմասնակցեն ժապավենը կտրելու և օրգանական ծառ տնկելու հանդիսավոր արարողություններին:
Արարողության ժամանակ կցուցադրվեն ՕԳԱՆ ծրագրի հիմնական արդյունքներից և կենտրոնին տրամադրված նոր գործիքներն ու տեխնիկան (բացօթյա): Ծրագրի շահառուների կողմից կցուցադրվեն օրգանական սերտիֆիկացված ապրանքեները կենտրոնի Օրգանական խանութում:  
Տեղանքի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ձորաղբյուրի (Կոտայք) և Արճիսի (Տավուշ) կանաչ ուսումնական կենտրոններին Ծրագիրը տրամադրել է համապատասխան տեխնիկա, գործիքներ և սարքավորումներ ցուցադրական հզորությունները բարելավելու նպատակով: Բացի այդ, ՕԳԱՆ ծրագիրը 45 շահառու ֆերմերներին և վերամշակողներին տրամադրել է մոտ 1 մլն եվրո ֆինանսական աջակցություն օրգանական արտադրություն սկսելու կամ ընդլայնելու նպատակով: Ի լրումն մոտ 0.5 միլիոն եվրոյի արտահանում է գրանցվել միջազգային ցուցահանդեսներին շարունակական մասնակցության ունենալու շնորհիվ: 
Պաշտոնական բացմանը կհաջորդի հյուրասիրություն, որպեսզի հաճելի կանաչ օրգանական մթնոլորտում վայելեք և նշեք հայկական օրգանական սննդով պատրաստված ուտեստները: Ուրախ կլինենք, եթե Դուք կարողանաք միանալ մեզ, նշելու ՕԳԱՆ ծրագրի ավարտը: Լրացուցիչ մանրամասների համար սույն նամակին կից ներկայացնում ենք միջոցառման օրակարգը:
ՕԳԱՆ ծրագիրը մեկնարկել էր 2015թ. սեպտեմբերին 3.5 տարի տևողությամբ՝ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության խթանման նպատակով: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում էր 3.3 միլիոն եվրո: 
Ելույթներ:
Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկի
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան 
պրն. Անդրանիկ Պետրոսյան՝ Արտաքին կապերի վարչության պետ
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
պրն. Արտակ Աղբալյան, Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության  պետ՝
ՀՀ կրթության և գիտության նախարարություն 
տ.գ.թ. Գերհարդ Շաումբերգեր, Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար, Ավստրիական զարգացման գործակալություն (ԱԶԳ) 
պրն. Դավիդ Մուքենհուբեր՝ ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար
Ավստրիական զարգացման գործակալություն (ԱԶԳ)
Միջոցառման սկիզբը՝ 2019թ.-ի մարտի 22-ին՝ ժամը 10:00-ին
Միջոցառման վայրը՝ Ուսուցման կանաչ կենտրոն (ՀՀ, Կոտայքի մարզ, Ձորաղբյուր համայնք, Բանակի 18)
 
 
ՏՐԱՆՍՊՈՐՏ
 
Բոլոր ցանկացող լրատվամիջողներին կտրամադրվեն հարմարավետ միկրոավտոբուսներ դեպի Կանաչ ուսուցման կենտրոն և ետադարձ:
 
Մեկնելու վայրը՝ Հանրապետության Հրապարակ
Ուղևորության սկիզբը՝ 2019թ.-ի մարտի 22-ին՝ ժամը 09:30-ին
Ետադարձ՝ 2019թ.-ի մարտի 22-ին՝ ժամը 12:30-ին
 
Սիրով խնդրում ենք հաստատել մասնակցությունը՝ նշելով տրանսպորտի անհրաժեշտության մասին:
 
 
*Լրագրողներին կտրամադրվի հարցազրույցների և լուսանկարների հնարավորություն: 
 
*Կազմակերպիչները կապահովեն թարգմանություն հայերենից անգլերեն և հակառակը:
 
 
Միջոցառման և Ծրագրի մասին հավելյալ տեղեկությունների համար դիմել՝
Էմմա Պետրոսյան
ՕԳԱՆ ծրագիր, Ավստրիական զարգացման գործակալություն 
Հեռ./բջջ.՝ +374 60 650 281, +374 96 838030
Էլ. հասցե՝ [email protected]
Ուսուցման Կանաչ կենտրոն
ՀՀ Կոտայքի մարզ, Ձորաղբյուր համայնք, Բանակի 18
Հեռ․՝ (+374) 41 149 497
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից







Բոլոր երկրները |



Developed by IT Media