Մեդիա կենտրոն. «Առողջության պարտադիր ապահովագրության հարկ. ինչո՞ւ են դիմադրում հարկատուները»

30-11--0001 00:00   | Կոտայքի մարզ  |  Քննարկում
 
Դեկտեմբերի 21-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը Հրազդան քաղաքում (հասցե՝ ք. Հրազդան, փողոց՝ Օգոստոսի 23) կազմակերպում է հանրային քննարկում՝ «Առողջության պարտադիր ապահովագրության հարկ. ինչո՞ւ են դիմադրում հարկատուները» թեմայով։ 
 
Բանախոսներ՝
 
Սամվել Խարազյան, առողջապահության ֆինանսավորման միջազգային խորհրդատու, 
 
Վիոլետա Զոփունյան, «Իրավունքի զարգացման կենտրոն», հասարակական կազմակերպության նախագահ,
 
Տիգրան Պետրոսյան ՏՏ ոլորտի մասնագետ,  «Սինոփսիս» ընկերություն,  
 
Կարեն Մելիքյան, ՏՏ ոլորտի մասնագետ, «Սինոփսիս» ընկերություն:
 
Մասնակցելու են նաև մարզի բուժհաստատությունների ներկայացուցիչներ։
 
Մուտքն ազատ է։ 
 
Քննարկումը համակարգելու են լրագրողներ Լիլիթ Ավագյանն ու Նելլի Ռաֆաելյանը։ 
 
Կոտայքի մարզի այլ բնակավայրերից քննարկմանը մասնակցելու հետաքրքրություն ունեցող անձիք կարող են կապ հաստատեն Հանրային լրագրության ակումբի հետ՝ 012 755 898 հեռախոսահամարով։ 
 
Քննարկման մասին մանրամասների համար դիմե՛ք Հանրային լրագրության ակումբ, զանգահարելով՝ 012 7558989։   
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից







Բոլոր երկրները |



Developed by IT Media