«Ավրորայի» հերոսների հայտարարում

24-04-2021 17:30   | Հայաստան  |  Իրադարձություն


Ապրիլի 24-ին, ժամը 17:30-19:00-ը տեղի կունենա 2021 թ. «Ավրորայի» հերոսների հայտարարում և քննարկում Մատենադարանի նոր մասնաշենքի դահլիճում:
 
Բանախոսներն են`
 
Նուբար Աֆեյան, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր
 
Վարդան Գրեգորյան, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր
 
Լորդ Արա Դարզի, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ 
 
Միրզա Դինայի, «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար, 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր
 
Ռուբեն Վարդանյան, սոցիալական ձեռներեց և վենչուրային բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր
 
Արման Ջիլավյան,  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության խորհրդի նախագահ, «Արմենիա 2041» հիմնադրամի գործադիր տնօրեն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից







Բոլոր երկրները |



Developed by IT Media