«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ մամուլի ասուլիս

25-10-2021 12:00   | Հայաստան  |  Ասուլիս


Հարգելի գործընկերներ,
 
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցությունում տեղի կունենա ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ մամուլի ասուլիսը՝ Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակի և, դեմարկացիայի խնդրով պայմանավորված՝ ԱԺ սեպտեմբերի 26-ի հատուկ նիստի, ինչպես նաև « «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պատերազմի օրերին հավաքագրված և պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործման օրինականության հարցով քննիչ հանձնաժողով» և «Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով» ստեղծելու վերաբերյալ:
 
Ասուլիսի բանախոսներն են՝ Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից







Բոլոր երկրները |



Developed by IT Media