Կլոր սեղան-քննարկում՝ «Զբոսաշրջությունը երեկ, այսօր և վաղը» թեմայով
29-10-2021 13:00 | Հայաստան | Քննարկում
29-10-2021 13:00 | Հայաստան | Քննարկում
Հոկտեմբերի 29-ին, ժամը 13.00 ԲՊՀ «Սերվիսի և զբոսաշրջության» ամբիոնը և «Տեսակետ» մամուլի ակումբը կազմակերպում են կլոր սեղան-քննարկում՝ «Զբոսաշրջությունը երեկ, այսօր և վաղը» թեմայով:
Քննարկմանը կմասնակցեն Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, ԲՊՀ Տուրիզմի և սերվիսի ամբիոնի վարիչ Էմիլ Չերքեզյանը, Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, «Ռիմա Թրավել» տուրիստական գործակալության ղեկավար Ռիմա Խաչատրյանը և «Վիզիտ Արմենիա» ու «Լոռե Թրավել» տուրիստական ընկերությունների հիմնադիր Վլադիմիր Գևորգյանը:
Քննարկման հարցերն են՝
Ներգնա և արտագնա զբոսաշրջության կազմակերպման խնդիրները համավարակային սահմանափակումների պայմաններում:
Ներքին զբոսաշրջությունը որպես արտագնա զբոսաշրջության այլընտրանք զարգացնելու հնարավորությունները և խնդիրները:
Զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի մարտահրավերները համավարակային պայմաններում:
Զբոսաշրջության ոլորտի կադրերի պատրաստման խնդիրները և աշխատաշուկայի պահանջները:
Ոլորտի զարգացման ներկայիս միտումները և հեռանկարները: Պետական կարգավորման խնդիրները:
Կլոր սեղան-քննարկումը կանցկացվի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Գևորգ և Գոհար Վարդանյանների անվան լսարանում հասցեն՝ Թումանյան փ. 42, երրորդ հարկ, մուտքը՝ Թումանյան փողոցի կողմից:
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու:
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից