Համագործակցություն հանուն ներառման


30-11-0201 11:30   |   |  
Նոյեմբերի 30-ին, ժամը՝ 11.30-ին,

Հայաստանի Ամերիկյան համալսարանի թիվ 208E լսարանում տեղի կունենա հաշմանդամության թեմայով առաջին տարածաշրջանային տեսակոնֆերանս: Նախագիծն իրականացնում է «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը Նորվեգիայի Կառավարության աջակցությամբ:

Տեսակոնֆերանսին մասնակցելու են Հայաստանում, Վրաստանում եւ Իրանում գործող՝ հաշմանդամության ոլորտին առնչվող պետական մարմինների, ՀԿ-ների, միջազգային կազմակեպությունների ներկայացուցիչներ, ոլորտի առաջատար մասնագետներ: Միջոցառումը նվիրված է Հաշմանդամների միջազգային օրվանը (դեկտեմբերի 3):

Տեսակոնֆերանսին կհաջորդի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայից բխող բարեփոխումներ» թեմայով կլոր սեղան-քննարկում, որը կազմակերպվում է Բաց Հասարակության Ինստիտուտի Օժանդակության Հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ:
Վերոնշյալ միջոցառումներին զուգահեռ՝ ամբողջ օրվա ընթացքում, Ամերիկյան Համալսարանի Արեւելյան թեւի նախասրահում կգործի հաշմանդամ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել
Հեռ.՝ 522170, (055) 522170,




Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից







Բոլոր երկրները |



Developed by IT Media