Խորհրդաժողով՝ «ՀՀ գյուղատնտեսության զարգացման խնդիրները պարենային անվտանգության համատեքստում» թեմայով

30-11--0001 00:00   | Հայաստան  |  

 

 
Մարտի 27-ի, ժամը՝ 12:00 -ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հրավիրում է մասնակցելու «Կոնգրես» հյուրանոցում կայանալիք «ՀՀ գյուղատնտեսության զարգացման խնդիրները պարենային անվտանգության համատեքստում» թեմայով խորհրդաժողովին:
 
Միջոցառմանը զեկույցներով և ելույթներով հանդես կգան ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` «Գյուղատնտեսության զարգացման խնդիրները պարենային անվտանգության ապահովման գործում»,ՄԱԿ – ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան` «ՄԱԿ – ի դերը պարենային անվտանգության ապահովման գործում», ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հապպին` «Պարենային անվտանգության հիմնախնդիրները և վերջինիս լուծմանն ուղղված ՀԲ մոտեցումները» թեմաներով:
 
Միջոցառման մասնակիցների գրանցումը կսկսվի ժամը 11:30 – ին:
 
            
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից







Բոլոր երկրները |



Developed by IT Media