Հանդիսավոր նիստ՝ նվիրված ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի հիմնադրման 40-ամյակին

30-11--0001 00:00   | Հայաստան  |  

 

Ապրիլի 10-ի` ժամը 13:30-ին, ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ) տեղի կունենա ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի հիմնադրման 40-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: 
 
Նիստի ընթացքում լուսանկարների միջոցով կներկայացվի ֆակուլտետի 40 տարիների անցած ուղին: 
 
Հանդիսավոր նիստին ներկա կլինեն ակադեմիկոսներ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, ովքեր կանգնած են եղել ֆակուլտետի հիմնադրման ակունքներում: Հրավիրված են նաև Հայաստանի պետական ճարտարագիտական և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանների ներկայացուցիչները, «Սինոփսիս-Արմենիա» ընկերության ղեկավարները, ինչպես նաև Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր Ռիմա Պլովդիվչենկոն և ՌԴ ԳԱ ներկայուցուցիչներ, ովքեր սերտորեն համագործակցում են ֆակուլտետի հետ:
 
Հանդիսավոր նիստին կմասնակցեն նաև Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի` տարբեր տարիների անվանի շրջանավարտներ:
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից







Բոլոր երկրները |



Developed by IT Media