Հակառակորդը անցած մեկ շաբաթում Արցախի ուղղությամբ արձակել է 700 կրակոց

25-01-2020 14:38:02   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական
 Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հունվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 700 կրակոց:
 
 Արցախի ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ  ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն:
 


Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media