Ոստիկանությունը մեկ օրում վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել 477 անձի նկատմամբ
04-04-2020 13:43:46 | Հայաստան | Հասարակություն
04-04-2020 13:43:46 | Հայաստան | Հասարակություն
Ոստիկանությունը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները, կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով ապրիլի 3-ի ժամը 9։00-ից մինչև ապրիլի 4-ը ժամը 9։00-ը ընկած ժամանակահատվածում 477 անձի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 4-ի ժամը 9։00-ն՝ 5665 անձի նկատմամբ։
«Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն
Նոյյան տապան
- Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից