Կորոնավիրուսային հիվանդությամբ բուժում ստացող 25 անձանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք

04-04-2020 18:50:57   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։ 
 
Նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ 
 
Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր»։
 
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media