ՌԴ-ում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6632 նոր դեպք.Shantnews.am

04-07-2020 14:57:10   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ռուսական 84 շրջաններում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6632 դեպք: Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
 
Ամենամեծ թվով վարակակիրները Մոսկվայում են՝ 680, նաև Մերձմոսկվայում՝ 275, Սանկտ Պետերբուրգում՝ 273:
Վարակման նվազագույն դեպքերն արձանագրվել են Սևաստոպոլում, Հրեական ինքնավար մարզում: Միակ մարզը, որտեղ կորոնավիրուսի նոր դեպք չկա, Չուկոտկան է:
 
Վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 168, ապաքինվել՝ 8986 մարդ:
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media