Թուրքիայում հանգստավայրերի բացումից հետո կտրուկ աճել է կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը. mamul.am
05-08-2020 17:19:47 | Թուրքիա | Ի՞նչ է գրում մամուլը
05-08-2020 17:19:47 | Թուրքիա | Ի՞նչ է գրում մամուլը
Թուրքիայում վերջին շրջանում կտրուկ աճել է կորոնավիրուսի համավարակի դեպքերի թիվը: Այդ մասին Twitter միկրոբլոգի իր էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջանը։
Քոջանը հայտնել է, որ նոր դեպքերի թիվն առաջին անգամ լրջորեն աճել է վերջին շրջանում: Նախարարը նաև կարծիք է հայտնել, որ երկիրը պետք է համախմբի իր ուժերը` կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում, մասնավորապես, անթույլատրելի է արձակուրդներին կամ հանգստյան օրերին մարդկանց հանդիպումները:
Ըստ պաշտոնական տվյալների՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 235 հազարի, մահացել է 5 765 մարդ, ապաքինվել` 280 հազար:
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից