Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք
08-08-2020 11:20:26 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
08-08-2020 11:20:26 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկանում ենք, որ ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել: Վարակը հաստատվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի 2 կոնտակտավորների մոտ:
Միևնույն ժամանակ, COVID-19 –ի ախտորոշմամբ 12 հիվանդ ապաքինվել և լքել է մեկուսացման վայրը:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 250 մարդու մոտ, որից 213-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 36, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 156 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 6 838 փորձանմուշի հետազոտություն:
Նոյյան տապան
- Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից