Շոյգուի ծաղրից հետո Բաքուն հրաժարվեց

22-09-2020 10:24:04   | Հայաստան  |  Վերլուծություն
Բաքուն տեղեկություն է տարածել պատվաստանյութի գնման շուրջ պայմանագրի վերաբերյալ: Սակայն, այդ պայմանագիրը ոչ թե Ռուսաստանի հետ է, այլ Վակցինայի համար գլոբալ դաշինքի` GAVI (Global Alliance for Vaccines)-ի հետ: Համաձայն այդ պայմանագրի, Ադրբեջան է մատակարարվելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատած եւ բոլոր անհրաժեշտ պահանջները բավարարող պատվաստանյութը:
 
Թե որն է այդ պատվաստանյութը, դեռ պարզ չէ, որովհետեւ աշխարհում կարծես թե հաստատված է համարվում ռուսական Սպուտնիկ պատվաստանյութը, որը սակայն դեռեւս ուսումնասիրվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում: Չնայած դրան, Ռուսաստանը սակայն արդեն մի շարք երկրների հետ պայմանավորվել է պատվաստանութի մատակարարման հարցում:
 
Հատկանշական է, որ պատվաստանյութի հարցը ՌԴ նախագահը քննարկել էր նաեւ Ալիեւի հետ, այն հեռախոսազրույցի ընթացքում, որ տեղի ունեցավ շաբաթներ առաջ: Դրա ընթացքում էր Ալիեւը դժգոհել Պուտինին, որ հուլիսյան մարտերից հետո մոտ 400 տոննա ռազմական բեռ է առաքվել Հայաստան: Ադրբեջանական պաշտոնական հաղորդագրությունը տարածել էր զրույցի հենց այդ բովանդակային շեշտադրումը, այն դեպքում, երբ Կրեմլի հաղորդագրության մեջ դա բաց էր թողնված եւ շեշտված էր հենց պատվաստանյութի թեմայի քննարկումը:
 
Փաստացի ստացվում է, որ այդ առնչությամբ համաձայնություն չի կայացել, եւ Ադրբեջանը հրաժարվել է Ռուսաստանի հետ ուղիղ պայմանավորվածությունից: Դրա պատճառն այն է, որ Պուտինը մերժե՞լ է Ալիեւին Հայաստանի հարցում եւ նա էլ իր հերթին ՌԴ նախագահին է մերժել պատվաստանյութի հարցում, թե՞ Ալիեւն է մերժել պատվաստանյութը, եւ Պուտինն էլ իր հերթին անտեսել է սպառազինւթյան վերաբերյալ Ալիեւի դժգոհությունը:
 
Այդ զանգից հետո Բաքու մեկնեց ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն եւ այնտեղ պարզաբանում տվեց նաեւ սպառազինության վերաբերյալ, ասելով, թե Հայաստան են առաքել շինանյութ եւ սոցիալական պարագաներ ՌԴ ռազմակայանի համար: Ադրբեջանը հետո հայտարարեց, թե բավարարված չեն այդ պարզաբանումով: Ադրբեջանը կարող էր ոչ միայն բավարարված չլինել, այլ լինել նաեւ վիրվորված, որովհետեւ Շոյգուն ավելի ծատ ծաղրել էր Ալիեւին, քան պարզաբանում տվել նրա դժգոհության առնչությամբ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

 


Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media