2020 թ օգոստոսին Հայաստանում 13422-ով ավելի աշխատատեղեր են գրանցվել, քան 2019 թ օգոստոսին․ Նիկոլ Փաշինյան

24-09-2020 15:10:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2020 թվականի օգոստոսին Հայաստանում 13422-ով ավելի աշխատատեղեր են գրանցվել, քան 2019 թվականի օգոստոսին։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ օգոստոսին հուլիսի նկատմամբ գրանցվել է 4946 աշխատատեղով ավելի ցուցանիշ։
 
«Այս միտումը նաև շարունակվում է աշխատավարձերի ֆոնդերի հետ կապված։ 2020 թվականի օգոստոսին 2019 թվականի օգոստոսի նկատմամբ երկրում բոլոր աշխատավարձերի աշխատավարձի ֆոնդը ավելի է եղել 10 մլրդ 974 մլն դրամով կամ 9,6 տոկոսով։ Սակայն հուլիսի նկատմամբ օգոստոսին այդ թիվը պակաս է եղել 2 մլրդ 663 մլն դրամով։ Իսկ մեկ մարդու միջին  աշխատավարձը 2020 թվականի օգոստոսին 2019 թվականի օգոստոսի համեմատ ավելի է եղել 13671 դրամով կամ 7,3 տոկոսով։ Սակայն 2020 թվականի հուլիսի համեմատ օգոստոսին պակաս է եղել 5973 դրամով կամ 2,9 տոկոսով»,- ասաց նա։
 
Ըստ Փաշինյանի՝ արձանագրումն այն է, որ աշխատատեղերի թիվն ավելանում է։
 
«Իհարկե, սա էլ է մի երևույթ, որը նույնպես պետք է վերլուծության ենթարկվի։ Բայց այս ավելացումն առնվազն վատ չէ։ Սա մեզ հետաքրքրում է նաև ընդհանուր սոցիալական իրավիճակի գնահատման առումով»,- ասաց նա։
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media