Լիահույս եմ՝ բարեկամական փոխհարաբերությունների լույսի ներքո երկու ժողովուրդների պայծառ ապագայի ականատեսը կլինենք. Հասան Ռոհանին՝ Նիկոլ Փաշինյանին

24-09-2020 16:20:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
 
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությւամբ: 
 
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ գերազանցությանը ՀՀ ազգային տոնի կապակցությամբ: 
 
Անկասկած, երկու ժողովուրդների մշակութային, հասարակական ընդհանրությունները և երկկողմ բարեկամական հարաբերությունները բարենպաստ պայմաններ կապահովեն հարաբերությունների զարգացման և խորացման համար և երկու երկրների ժողովուրդները կկարողանան  փոխգործակցելով զարգացման ուղում, օրինակ ծառայել աշխարհի երկրների միջև կառուցողական և բարեկամական հարաբերություններ հաստատելու գործում: 
 
Լիահույս եմ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց սերտ և բարեկամական փոխհարաբերությունների լույսի ներքո երկու ժողովուրդների պայծառ և բարեկեցիկ ապագայի ականատեսը կլինենք: 
 
Բարձրյալ Տիրոջից հայցում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ ՀՀ ժողովրդին՝ բարօրություն»:   
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media