Սևանի թերակղզու մոտակայքում ավտոմեքենա է այրվել

25-09-2020 10:52:14   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն
Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 25-ին, ժամը 01:05-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Շորժայի թերակղզու մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ 
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Արտանիշի հենակետից մեկական մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ M-14 ավտոճանապարհի 45-րդ կմ-ին՝ Արտանիշ և Ջիլ գյուղերի միջանկյալ հատվածում, «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և այրվել։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։05-ին, մարվել՝ 02։10-ին
 
 ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 


Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media