Ով հաջորդը վայր կդնի մանդատը. հայտնի է անունը



25-09-2020 17:05:47   | Թուրքմենստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում շարունակվում է իրավիճակը թեժ մնալ:
 
Բանն այն է, որ 88 հոգուց բաղկացած խմբակցությունում սկսել է լուրջ դժգոհություններ հասունանալ, այն բանի համար, որ սկսել են իրենց դիրքորոշումների հետ հաշվի չնստել: Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունից հետո իրավիճակը ավելի էր սրվել ու կարելի է ասել ամենօրյա ռեժիմով խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը իրենց աշխատասենյակում հանդիպում-քննարկումներ էին ունենում դժգոհող պատգամավորների հետ:
 
Վերջին զրույցը այդ թեմայի շուրջ ըստ մեր տեղեկությունների, եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հետ, որը խմբակցությանը տեղեկացրել է, որ ինքը երկար է մտածել ու եկել այն եզրահանգման, որ պետք է մանդատը վայր դնի: Ու այսօր արդեն դրա մասին պաշտոնապես հայտարարություն տարածվեց: Ըստ մեր աղբյուրների, իրավիճակը թեժ է մնում նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի շուրջ: Մեր տեղեկություններով, խմբակցության ղեկավարությունը զրույց է ունեցել Բադալյանի հետ ու հայտարարել, թե ինքը ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի «ազդեցության» տակ է գտնվում, ավելին դա է պատճառը, որ վերջինս հաճախ է քննադատում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:
 
Մեր աղբյուրները փոխանցում են, որ Լուսինե Բադալյանի «համբերության բաժակը» լցվել է նման խոսակցությունների պատճառով, ինչի համար վերջինս նպատակ ունի մանդատը վայր դնել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ հարցում Բադալյանը դեռեւս քննարկումների մեջ է ու դեռեւս վերջնական որոշում չունի: Բադալյանը մեր հեռախոսազանգերին չի արձագանում:
 
Իսկ ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը մեզ հետ զրույցում հայտարեց, թե որեւէ մեկն իր ազդեցության տակ չի գտնվում. «Նման բան չկա, յուրաքանչյուր ոք ինքն է որոշում ինչ անել, ինչպես արտահայտվել, իր տեսակեռը ինչպես ներկայացնել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media