Ախտահանման աշխատանքներն Արցախում պարբերական բնույթ են կրում
25-09-2020 17:18:00 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
25-09-2020 17:18:00 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները:
Նշվում է, որ ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ասկերանի շրջանային բաժնի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել Խնածախ, Դաշուշեն համայնքների հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:
Առհասարակ, ախտահանման աշխատանքները պարբերական բնույթ են կրում և համաճարակաբանների վերահսկողությամբ ու ցուցումներով ընդգրկում են բոլոր շրջաններն ու մայրաքաղաքը:
Նոյյան տապան
- Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից