Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

25-09-2020 18:25:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Հայաստան ժամանելուց հետո սա դեսպանի առաջին ճանաչողական այցն է պետական կառույց:
 
Նախարար Ցոլակյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և վստահություն հայտնել, որ արտակարգ իրավիճակների բնագավառում հետագա համագործակցությունը արդյունավետ կլինի:
 
Նիկոլաս Սխերմերսին, լինելով առաջին մշտական ներկայությամբ դեսպանը Հայաստանում, իր հերթին վստահեցրել է, որ փոխգործակցությունը նպաստավոր կլինի երկու երկրների համապատասխան կառույցների համար: Միաժամանակ, նա պատրաստակամություն է հայտնել անձամբ աջակցել հնարավոր ծրագրերի իրականացմանը:
 
Ֆելիքս Ցոլակյանը և Նիկոլաս Սխերմերսին զրուցել են համապատասխան կառույցների միջև մի շարք ծրագրերի խրախուսման, կրթական, տեխնիկական աջակցության հնարավորության, ինչպես նաև այս ոլորտում նորագույն տեխնիկական միջոցների կիրառման վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակման շուրջ:
 
Հանդիպման ավարտին նախարար Ցոլակյանը հավաստիացրել է, որ ԱԻՆ-ը բաց է ցանկացած համագործակցության համար:
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media