Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ
25-09-2020 18:38:55 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
25-09-2020 18:38:55 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Սահմանադրական դատարանի նիստում գաղտնի քվեարկության արդյունքներով Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ։ Ընտրվելու համար նրան օգտին պետք է քվեարկեին 9 դատավորներից 5-ը։ Հիշեցնենք, որ Խունդկարյանը ՍԴ նախագահի միակ թեկնածուն էր։
«Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ դատարանի նախագահ, քանի որ առաջադրված միակ թեկնածուն էր և ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ չի ստացել։ Ընտրության համար պահանջվում էր դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ այսինքն՝ 9-ից 5 ձայն», լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։
Նոյյան տապան
- Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից