Ստեփանակերտում պատանեկան մարզաառողջարանային կենտրոն է կառուցվում. նախագահը ծանոթացել է պայմաններին

25-09-2020 19:01:13   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է բարերար Վլադիմիր Ավագյանին:
 
Երկրի ղեկավարի մոտ ԱՀ քաղաքաշինության և ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի ու զբոսաշրջության նախարարների մասնակցությամբ քննարկվել է համաֆինանսավորման սկզբունքով Ստեփանակերտում արդի պահանջներին համապատասխան պատանեկան մարզաառողջարանային պարապմունքների և ժամանցի կենտրոն ստեղծելու ծրագիրը: Քաղաքաշինության նախարարի զեկուցմամբ՝ կենտրոնի համար առկա են համապատասխան շենքային պայմաններ, նախագիծը պատրաստ է, այն համաձայնեցվել է բարերարի հետ, իսկ շինաշխատանքներն արդեն սկսված են:
 
Հանրապետության նախագահի առաջարկով՝ հանդիպման մասնակիցներն այցելել են կենտրոնի կառուցման տարածք և տեղում ծանոթացել դրա՝ նախագծով նախատեսված հնարավորություններին: Արայիկ Հարությունյանը նշել է, որ առողջ սերունդ դաստիարակելու և երկրում մարզական կյանքը զարգացնելու համար նման կենտրոնների ստեղծումը շատ կարևոր է, և հետագայում ևս պետության կողմից խրախուսվելու է մարզական նոր սրահների բացումն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության այլ համայնքներում:
 
 Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media