62 տարեկանում մահացել է նախկին պատգամավոր Վարդան Զուռնաչյանը
28-10-2020 17:38:00 | Հայաստան | Հասարակություն
28-10-2020 17:38:00 | Հայաստան | Հասարակություն
Նախկին պատգամավոր, փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Վարդան Զուռնաչյանը COVID-19-ի հետևանքով մահացել է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:
«Հաստատում եմ լուրը, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է Վարդան Զուռնաչյանը: Այլ տեղեկություններ չեմ կարող հայտնել»,- նշեց Հակոբյանը:
Նոյյան տապան
- Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից