ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ստեփանակերտ և Շուշի քաղաքների հրթիռակոծման վերաբերյալ

28-10-2020 18:18:36   | Հայաստան  |  Քաղաքական
 
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ստեփանակերտի և Շուշիի հրթիռակոծությանը՝ որակելով այն պատերազմական հանցագործություն:
 
«Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ադրբեջանի զինված ուժերը օրվա ընթացքում բազմաթիվ անգամ ռմբահարել և հրթիռակոծել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին։ Հարվածներ են հասցվել քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Ստեփանակերտի ծննդատանը: Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ: 
 
Այս պատերազմական հանցագործությունը, որը միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի կոպիտ խախտում է, հստակորեն ցույց է տալիս, որ Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ: Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության փորձերը ձախողվելու են, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվելու են պատասխանատվության»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
 


Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media