Լյուքսեմբուրգը Կարմիր խաչին 100 հազար եվրո է տրամադրել Արցախում քաղաքացիական անձանց օգնելու համար

28-10-2020 18:32:22   | Հայաստան  |  Հասարակություն
Լյուքսեմբուրգի կառավարությունը որոշում է ընդունել 100 հազար եվրո տրամադրելԿարմիր խաչի միջազգային կոմիտեի Ֆրանսիայի գրասենյակին՝ Արցախում մարդասիրական գործունեությունն առավել արդյունավետ իրականացելու համար։
 
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում չեզոք երկրի ներկայությունը շատ կարևոր է կոնֆլիկտի ընթացքում հազարավոր քաղաքացիական անձանց օգնելու և պաշտպանելու համար»,- մասնավորապես ասված է Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ։
 
Լյուքեմբուրգի կառավարության որոշումը կարևորագույն մարդասիրական քայլ պետք է որակել հատկապես խաղաղ բնակչության շրջանում տուժածների օգնության և հումանիտար աղետի կանխարգելման գործընթացում։
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media