Նոյեմբերի 26-27-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 63 դեպք

27-11-2020 12:20:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
 
Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի մաքսանենգության` 10, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հարկերից խուսափելու՝ 8-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի և բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու՝ 2-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, սպանության սպառնալիքի, դատական ակտը չկատարելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և հոգեմետ նյութեր բաց թողնելու կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։
 
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, խարդախության 2 դեպք։
 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media