Դեկտեմբերի 1-ին բեռնատար տրանսպորտային միջոցների համար կբացվեն Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը
27-11-2020 18:45:06 | Վրաստան | Մամլո հաղորդագրություն
27-11-2020 18:45:06 | Վրաստան | Մամլո հաղորդագրություն
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հայտնում ենք, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 00։01 րոպեից սկսած, բեռնատար տրանսպորտային միջոցների համար կբացվեն հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը։
Բավրա-Նինոծմինդա անցակետը կշարունակի աշխատել մինչ օրս գործած շուրջօրյա ռեժիմով»։
Նոյյան տապան
- Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից