Կանխվել է նույն անձին թմրամիջոց փոխանցելու 3-րդ դեպքը

27-11-2020 19:44:18   | Հայաստան  |  Իրավունք
 
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Պ.-ի անվամբ քաղաքացի Ա. Կ.-ի կողմից բերված հանձնուքը, ինչի արդյունքնում հայտնաբերել են բամբակյա սկավառակներում քողարկված «B8» գրառմամբ, 0.77 գրամ ընդհանուր քաշով հոգեմետ դեղամիջոց հանդիսացող սուբուտեքսի 2 դեղահաբ, ինչպես նաև մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1.11 գր քաշով զանգված:
 
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
 
Հավելենք, որ նախկինում՝ սույն թվականի մայիսին և սեպտեմբերին, վերոնշյալ դատապարտյալին քաղաքացիական հիվանդանոցում թմրամիջոցներ փոխանցելու ևս 2 փորձ էր արվել, որոնք, սակայն, կանխվել էին քրեակատարողական ծառայողների զգոնության շնորհիվ:
 


Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media