Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը

27-11-2020 20:07:48   | Հայաստան  |  Հասարակություն
72 տարեկան հասկում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը։
 
Զավեն Աբրահամյանը ծնվել է 1948թ. օգոստոսի 13-ին, Երևանում: 1966թ. ավարտել է Երևանի Մուրացանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցը և ընդունվել Հայաստանի թատերական ընկերությանը կից նորաստեղծ թատրոն-ստուդիա: 1967թ. ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժին: 1972թ. աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում: Նա մարմնավորել է բազմաթիվ կերպարներ և նկարահանվել մի շարք ֆիլմերում:
 
Զավեն Աբրահամյանը 2004թ. արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակի, 2005 թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, ապա՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:
 
Նրա մահվան մասին հայտնել է նաև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ֆեյսբուքյան էջը. «Մեծ ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում դերասանի ընկերներին ու հարազատներին։ Մեր սիրելի դերասան, հանգչիր խաղաղությամբ»,- մասնավորապես ասված է թատրոնի տարածած հաղորդագրության մեջ:
 
 
 


Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media