Ստեփանակերտ է վերադարձել ևս 2115 մարդ

28-11-2020 10:22:59   | Ռուսաստան  |  Հասարակություն
 
Նոյեմբերի 27-ին ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: 
 
Նշվում է, որ ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 2115 մարդու: Շարասյունն ուղեկցել են ռուս խաղաղապահներն ու ռազմական ոստիկանությունը:
 
Հստակեցվում է, որ ՌԴ զինծառայողներն ապահովել են ավտոբուսների անվտանգ տեղաշարժը շփման գծում:
 


Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media