Երվանդ Քոչարի թանգարանում այսօր կբացվի «Քոչարի Արփենիկը» խորագրով ցուցահանդեսը

28-11-2020 13:30:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի «Քոչարի Արփենիկը» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև դեկտեմբերի 10-ը՝ հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:
 
Ցուցահանդեսում կներկայացվեն Երվանդ Քոչարի առաջին սիրուն՝ Արփենիկ Հովսեփյանին նվիրված ստեղծագործությունները:
 
Այս տարի լրանում է Քոչարի թանգարանում ներկայացված «Արփենիկի դիմանկարը» գեղանկարի 100 տարին, ինչն էլ այս ցուցադրության կազմակերպման առիթն է հանդիսացել:
 
Այս գեղանկարի և Քոչարի առեղծվածային և յուրահատուկ մուսաներից մեկի՝ Արփենիկին նվիրված այլ ստեղծագործությունների ցուցադրմանը զուգահեռ սրահում կհնչի նաև Քոչարի՝ Արփենիկին նվիրված հուշերից մի հատված:
 
Արփենիկ Հովսեփյանին նվիրված ստեղծագործություններից մի քանիսը թանգարանի հավաքածուի մաս են կազմում, մյուս մասը ներկայացված է այլ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media